1. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:
Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:
2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:
Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր:
Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:
3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը:
Հեքիաթը ցույց է տալիս, որ մենք կյանքում ունենք մեր անելիքները, որոնք անկախ ամեն ինչից պետք է անենք նաև շատ կարևոր է, որ մենք ունենանք այնպիսի մարդիկ, որոնք կշարունակեն մեր գործը։
4. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:
Օրինակ՝
Ինձ մոտ նոր դասագրքեր կա: – Ինձ մոտ նոր դասագրքեր կան:
Գարնանը օրերը երկարում է-են:
Նրա մազերը սև է-են:
Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում է-են:
Կատվի աչքերը ճրագի պես վառվում էր-էին:
Ուրախ էր-էին անցնում նրա օրերը:
Ցրտերն ընկավ-ընկան:
Ջրերը կտրվեց-կտրվեցին:
Քաղաքում ինչ-որ լուրեր է-են պտտվում:
Այնպես փախան, որ հետքերն էլ չի-չեին երևում:
5. Պարզ համառոտ նախադասություններն ընդարձակի՛ր:
Ընկերդ վախենո՞ւմ է: – Ընկերդ վախենո՞ւմ է մենակ շների հետ մնալուց:
Հիշեցնե՞մ: – Հիշեցնե՞մ մեր ասած կանոնները։
Պիտի համոզե՞մ: – Պիտի համոզե՞մ, որ նա դաս անի։
Ծառը ծադկե՜լ է: – Ծառը ծաղկե՜լ է գարնանն ընդառաջ:
Որդիս պիտի կարողանա: – Որդիս պիտի կարողանա ծառ տնկել:
Հիշի՛ր: – Հիշի՛ր կարևորը փողը չէ կյանքում:
Վստահի՛ր: – Վստահի՛ր ստացածդ գիտելիքներին:
Բերե՛ք: – Բերե՛ք մեկ օրինակ այդ մասին: