Ընտանեկան առցանց նախագիծ․Հունվարի 3ից հունվարի 7-ը
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, սկսում դիմավորել սաներին:
Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Բուժքույրը դաստիարակներից մեկի հետ դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ․մատյանում:
- Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Բուժքույրը դաստիարակներից մեկըի հետ, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, Ծնողի մուտքն արգելվում է:
- Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, միջավայրը։ Բակում հավաքում են թափթփված աղբը,
- 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= - ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
- 8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն
- 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ…
- (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը
- 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
- 10:40-11:00 Բակային խաղեր
- 11:00-12:00 Աշխատանքային գործունեություն ըստ նախագծի
- 13:00-15:00- Քուն (օրորոցային՝ Բարսեղ Կանաչյան):
- 16:00-17:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
- Երգեր՝ Գնացեք տեսեք, «Արև ,արև,» «Եկեք ծեծենք » «Խնոցի-հարոցի»
- Հեքիաթ-ներկայացում.«Շունն ու կատուն», , «Ով աշխատի, նա կուտի»
- Հ. Թումանյան «Առաջին ձյուն», Ա. Խնկոյան«Ձմեռ պապի»,
- Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
- Ազգայինխաղիկներ`… թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա
- Բակային խաղեր`….գնդակախաղեր, Ձնագդիկ, սահնակներ:
Նախակրթարանի օրացույց
- Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ
- Հունվարի 10-30՝ ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
- Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
- բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
- մարմնամարզական նախագծերի
- ձմեռային մարզական խաղերի
- ազգագրական ձմեռային փառատոն
- Հունվարի 29՝ համայնքային տոն ` Ղափամայի ծես
Հունվար 03.01-07.01
- Երկուշաբթի՝ ամանորյա բլբլոցներ
- Երեքշաբթի՝բնագիտական փորձ
- Չորեքշաբթի՝ մարզական խաղեր
- ուրբաթ՝ տեխնոլոգիական աշխատանք