Մայիսի 1-31
Միասնական գրավոր աշխատանք՝ հունիսի 8
Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա
- ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով
- կարդա, հասկանա, վերարտադրի գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստեր
- ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը
- օգտվի համացանցի տեղեկատվական բազայից
- սպասարկի իր անհատական բլոգը
Ստուգատեսի բավանդակային ուղղությունները
Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:
Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ
Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։
Պոչատ աղվեսը
Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:
- Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»
- Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (Ստեղծագործական երևակայության քերականություն․ ստեղծագործական երևակայության երկանդամություն) մեթոդով։
Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ
- Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ։ Նախապես պատրաստիր հարցերը, տեղադրիր բլոգումդ, հարցազրույցն էլ տեղադրիր։
- Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ։
Ընտանեկան նախագիծ
- Բանավոր պատմի՛ր (տեսանյութ) տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։
Բլոգի սպասարկում
- Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը/
Ստուգատեսի երկրորդ փուլ (հունիսի 8)
- Միասնական գրավոր աշխատանք
Ստուգատեսն ըստ շաբաթների
Մայիսի 2-5
Մայիսի 8-12
Մայիսի 15-20
Մայիսի 22-26