Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ մայիսի 20-մայիսի 22
Մասնակիցներ՝ Միջին դպրոց, ութերորդցի սովորողներ
Պատասխանատուներ՝ Սոնա Սարգսյան (8-1), Մերի Սարգսյան, Քնարիկ Մելքոնյան, Ռիմա Երեմյան
Մեկնում՝ մայիսի 20-ին՝ 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցի,
Վերադարձ՝ մայիսի 22-ին՝ մինչև 17:00:
Երթուղի
Մեկնում՝ Երևան- Նորատուս- Վերին ԳԵտաշեն—Սելիմի քարավանատուն-Արատես
Վերադարձ՝ Արատես-Շատին-Եղեգիս-Արենի-Երևան
Հիմնական ուղղությունները
- Ծանոթություն Արատեսին, վանական համալիրին, դպրական կենտրոնին. ծանոթությունը իրականացանում են Արատեսում արդեն եղած սովորողները,
- Զրույցներ խարույկի շուրջ
- Միասնական երգեր, ընթերցումներ խարույկի շուրջ
- Ֆիլմի դիտում, քննարկում
- Տեխնոլոգիական գործունեություն
- Արատեսի առօրյա մաքրություն, վառելափայտի դասավորում
Կանգառներ
Նախապատրաստական աշխատանք
- Նախապատրաստական զրույց սովորողների հետ
- Դավիթ Սարգսյան
- Ես անչափ սպասում եմ այս ճամփորդությանը։ Ծանոթ եմ նախագծին։ Հույս ունեմ, որ այս ճամփորդությունը կդառնա լավ ուսումնական տարվա վերջ։
- Վիկտորյա Ստեփանյան
- Ընկեր Մերիի հետ ծանոթացել ենք Արատեսի ծրագրին։ Ինձ շատ դուր եկավ ստեղծագործական առումով, զարմանալի չէ։ Ամենաշատը սպասում եմ ընկերներիս հետ հաճելի և ուրախ ժամանակ անցկացնելուն։
- Վարազդատ Միքայելյան
- Ես շատ եմ սիրում ճամփորդել, և իմ կարծիքով Արատեսը ամենալավ ճամփորդական վայրերից մեկն է։ Արատեսում ես մտերմացա իմ այսօրվա ընկերների հետ, և ինձ համար այն դարձել է հրաշալի տեղ, քանի որ բնությունը շատ գեղեցիկ է և աներևակայելի։ Արատեսում ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ և ընկերներիս հետ զրուցել գիշերները։ Ես նաև հույս ունեմ, որ Արատեսում նոր մարդկանց հետ կծանոթանամ։ Արատեսի առավոտյան մաքուր օդը ամենալավն է։ Հուսամ՝ լավ ճամփորդություն կլինի։
- Բագրատ Սադոյան
- Այս ճամփորդությանը դեպի Արատես ես շատ երկար էի սպասում և մինչև հիմա հավատս չի գալիս, որ ես մայիսի 20- ին վերջապես կլինեմ այնտեղ: Վերջին անգամ Արատեսում եղել եմ անցյալ տարի և շատ կարոտել եմ: Շատ ուզում եմ տեսնել բնությունը, լավ ժամանակ ունենալ իմ ընկերների հետ, մտերմանալ ուսուցիչների հետ, նստել խարույկի մոտ, խաղալ սեղանի խաղեր, նկարել: Հույս ունեմ, որ այս անգամ իսկապես կստացվի գնալ Արատես:
- Լևոն Ստեփանյան
- Ես շատ եմ սիրում ճամփորդել դեպի Արատես։ Ես շատ եմ սպասել այս ճամփորդությանը։ Այս ճամփորդությունից ակնկալում եմ ընկերներիս հետ անցկացնել լավ ժամանակ: Ես սպասում եմ տեսնել վերանորոգված Արատեսը։ Նաեւ հույս ունեմ, որ կծանոթանամ նոր մարդկանց հետ։
- Դավիթ Սարգսյան
- Կազմել ճամփորդության քարտեզը,
- Հավաքել տեղեկություններ այցելվող վայրերի վերաբերյալ,
- Ծառատունկի համար ձեռք բերել տնկիներ,
- Պատրաստել ինտելեկտուալ վիկտորինաներ։
Գարնանային աշխատանքներ
- Տարածքի մաքրում, ավելորդ ճյուղերի հավաքում փոցխում, տոպրակների, աղբի հավաքում,
- Ձորից աղբի հավաքում,
- Ծառատունկ, փոսերի պատրաստում, տնկում, ջրում, խնամք։
Եղանակը՝ այստեղ։
Նախահաշիվ՝
Եռօրյա ճամբարի ուղեգիրը մեկ սովորողի համար՝ 6.000 դրամ։
- Տրանսպորտի վճարը՝ 80.000 դրամ, մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ,
Տրանսպորտ, վարորդ՝ Սամվել Հարությունյան (հեռ.
՝ 091 74 01 73), Ford Transit 35CT131, 23 տեղ
Անհրաժեշտ իրեր
- ուսապարկ, հարմար կոշիկներ քայլքի համար,
- քնապարկ
- ընդմիջման համար բրդուճներ, ջուր,
- տաք հագուստ,
- հիգիենայի պարագաներ
- փոխնորդ շորեր, կոշիկներ ,
- աղբի տոպրակ, ձեռնոցներ,
- անհատական ճամփորդական սպասք,
- տաք գիշերազգեստ և հողաթափեր։
Ակնկալվող արդյունքը՝ ճամփորդական պատումներ, տեսանյութեր, ֆոտոշարեր։
Ծրագիր և աշխատակարգ
Oր 1, 20.05
- 09:00` ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
- 09:30` մեկնում դեպի Արատես դպրական կենտրոն
- 11:30
Սելիմի քարավանատուն, ընդմիջում
16:00-16:30 Ժամանում և իրերի տեղավորում ճամբարում
(Պանդոկի և Սիրո տնակներում)- 17:00-18:00. Քայլք
- 18:00-18:30․ Ճաշի պատրաստում, սննդի ինքնասպասարկում
- 19:00-20:00. Ֆիլմի դիտում (Ֆիլմը կընտրենք միասին)
- 20:00-21։00 թեյախմություն, խմբով հավաք, օրվա քննարկում, անելիքների ճշտում, ինտելեկտուալ խաղեր։
- 21:00-22։00. Երաժշտական ժամ խարույկի շուրջ. Վիկտորյա Ստեփանյան և ընկերներ
- 22:30-անձնական հիգիենա, քուն
Oր 2, 21.05
- 08:00-09:30. Վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք,
- 09:30-10։30. Նախաճաշ
- 10։30-12:00
- Միջավայրի մաքրման աշխատանքներ , գարնանային աշխատանքներ, ծառատունկ,
- Անաղբ միջավայր Արատեսում
- 12։00-13։00-Տեխնոլոգիական ժամ. կտորե պայուսակների պատրաստում (Ռիմա Երեմյան), սովորում ենք գործել Սոնա Սարգսյանի հետ
- 13։00-14։00- Ռազմամարզական ճամբարի մասնակիցների հետ հանդիպում, համատեղ աշխատանքներ
- 14։00-15։00- Քայլք դեպի Խաչոց ձոր, քայլք դեպի Արատեսի վանք. տեղանքին ընկերներին ծանոթացնում են արդեն Արատեսում եղած սովորողները (Սոնա Սարգսյան, Վահագն Սերոբյան)
- 15:00-16:00-Մարզական բակային խաղեր
- 16։00-17։00- Ճաշի պատրաստում
- 17:00-18։00-Ճաշ
- 19։00-Հանգիստ, սեղանի թիմային ինտելեկտուալ խաղեր
- 20։00-ընթրիք
- 21:00- 22։00-Խաղեր, զրույցներ, քնարկումներ, երգ ու պար խարույկի շուրջ
- 23;00-Անձնական հիգիենա, քուն
Օր 3, 22.05
- 08:00` վերկաց, հիգիենա, մարզանք
- 09:00` նախաճաշի պատրաստում, նախաճաշ
- 10:00՝ միջավայրի հավաքում, մաքրություն, տնկած ծառերի ջրում,
- 11:00` նկարչության ժամ Սոնա Սարգսյանի հետ
- 12:00. Իրերի հավաքում, տեղավորում մեքենայում
- 12:30` մեկնում
- 13:30` կանգառ Եղեգիսում
- 16:30-17:00` վերադարձ
Մասնակիցները
- Սոնա Սարգսյան 8-1 (կազմակերպիչ)
- Լևոն Վարդանյան 8-3
- Վահագ Սերոբյան 8-3
- Հրանտ Խաչատրյան 8-3
- Նարե Կարապետյան 8-3
- Անժելա Դադոյան 8-1
- Անաիս Բեգլարյան 8-3
- Էմիլ Հարությունյան 8-3
- Նանե Մարտիրոսյան 8-3
- Միքայել Շվագիր 8-3
- Գագիկ Ներսեսյան 8-3
- Վիկտորյա Ստեփանյան 8-3
- Դավիթ Սարգսյան 8-3
- Տիգրան Պապայան 8-3
- Մարիամ Արշակյան 8-3
- Լևոն Ստեփանյան 8-3
- Մանանա Հովակիմյան 8-1
- Էմիլ Դանիելյան 8-2
- Վիկտորյա Գիգոլյան 8-3
- Վարազդատ Միքայելյան 8-3