Posted in Մանկական գրականություն

13/01/2022

Ջանի Ռոդարի | Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին.- Ի՞նչ է երևում:
— Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:- Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով:Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:- Հիմա ի՞նչ է երևում:- Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:- Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով:Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:- Իսկ հիմա, ի՞նչ է երևում:- Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:- Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:Եվ այդպես, նրանք ճնապարհորդում էին, ճանապարհորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս՝պտտվելով ի շրջանս յուրյանց, կարուսելի ձիուկների պես:

Առաջադրանք ՝

1.Ընտրել Հ. Թումանյանի, Ղ.Աղայանի, Դ. Բիսեթի, Ջ. Ռոդարիի ստեղծագործություններից մեկը։

2. Ընտրած ստեղծագործությունը վերածել խաղային սցենարի։

3. Ստեղծագործության հետ օգտագործել ռոդարիական հնարքներ։

Խաղավարը կարդում է հեքիաթը, երեխաները փորձում են հեքիաթը պատկերել թղթերի վրա, կամ պատրաստում են գունավոր թղթերից կապիկներ և համեմատում, անուններ են տալիս կապիկներին, փորձում են իրենք պատմել հեքաիթը։

Կապիկների փոխարեն կարող են ընտրել ուրիշ կենդանիներ, նկարագրում են այդ կենդանիներին։

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել մեկնաբանություն