Լինում է, չի լինում՝ մի աղջիկ է լինում: Այդ աղջիկը գնում է անտառ զբոսնելու: Անտառում մոլորվում է: Հանկարծ տեսնում է, որ մի հսկա օձ բարձրանում է ծառը՝ դեպի թռչնակների բույնը: Թռչնակները սկսեցին ծղրտալ: Աղջիկը անմիջապես փայտով հարվածեց օձին: Օձը ցատկեց աղջկա վրա: Աղջիկը համարձակ կռվեց օձի հետ և հաղթեց:
Հանկարծ անտառում աղմկեց. գազանները որջերում թաքնվեցին: Դա հրաշք-թռչունն էր թռչում ձագուկների մոտ:
-Մայրի՛կ, – լաց եղան թռչնակները, -մարդն օձին սպանեց, մեզ փրկեց:
Թռչունը տեսավ խիզախ տղային և ասաց.
-Դու փրկել ես ձագերիս, ինչ կուզես, կանեմ քեզ համար:
-Տա՛ր ինձ տուն, – խնդրեց աղջիկը:
Հրաշք-թռչունը աղջկան բարձրացրեց թևերին, տարավ և իջեցրեց իրենց տան տանիքին:
– Մնա՛ միշտ այդպիսին, – ասաց նա հեռանալիս: