Рубрика: Ամսիկներ

«Հոկտեմբերիկ». բնագիտական ստուգատես

Օրը՝ 13.10.2022
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5 տարեկաններ
Վայրը՝ Հարավային դպրոցի 5 տարեկանների դասարան֊լաբորատորիա

Պատասխանատուներ` Սեդա Խաչատրյան, Սուսան Ալոյան, Աննա Թամրազյան
Նպատակը`Փորձերի միջոցով զարգացնել 5 տարեկանների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը և երևակայությունը:

Ընթացքը.
«Աշնանային պարտեզն» իր առանձնահատկություններն ունի՝ մրգերի և բանջարեղենի առատություն, տարբեր տեսակներ, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնահավաքություն, սերմնացան, ցորենացան…

  • 5 տարեկանները՝ ընտանիքի անդամների հետ, փորփրում, առանձնացնում են սերմը պտղամսից, սերմը տեղափոխում թղթի վրա, չորացնում, հաշվում, համեմատում…

Ընտանեկան նախագիծ

Խմբասենյակում ստեղծում ենք բանջարանոց -լաբորատորիա

Անհրաժեշտ նյութեր և գործիքներ
Մրգեր և բանջարեղեն, խոշորացույց, խոհանոցային այլ պարագաներ։

Արդյունք`
Բազում հարցերի պատասխաններ 5 տարեկանները ստանում են իրենց խաղ-գործունեության արդյունքում: 

Նախագիծը շարունակելի է…

Ամփոփում՝

Տե՛ս այստեղ

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий