Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում երջանկությունը:
Երջանկությունն իմ պատկերացմամբ զգացմունքային վիճակ է, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Երջանկությունը խոսքերով հնարավոր չէ նկարագրել: Երջանկության հասնելու ամենաճիշտ, բայց ոչ շատ հեշտ ճանապարհը դեպի երազանք տանող ճանապարհն է։
Թվում է` այնքան դժվար է կյանքում երջանիկ լինելը: Երջանկություն կոչված հոգեվիճակը անկախ է մարդկային կյանքի բազմաբնույթ ծագում ու բովանդակություն ունեցող պատճառներից ու հանգամանքներից:
Կարծում եմ, որ բոլոր մարդիկ պետք է իրենց երջանիկ համարեն, քանի որ ապրում են, որովհետև կյանքն արդեն իսկ մեծ պարգև է:
Իմ պատկերացմամբ երջանկությունն առաջին հերթին այն ընտանիքն է, որում ես ծնվել եմ, և իմ կողքին է ամեն պահի: Երջանկություն է մայրիկիս անսահման հոգատարությունը, ջերմ հայացքը, քաղցր խոսքերն ու բարի խորհուրդները։ Երջանկություն է հայրիկիս ու քույրիկիս նվիրվածությունը: Ինձ համար երջանկություն է ոչ միայն իմ հարազատների կողմից սիրված լինելը, այլև նրանց սիրելն ու ուրախացնելը: Ես հասկացել եմ, որ երջանկությունը պահանջում է նվիրվածություն, սեր ու բարություն:
Ինձ համար մեծ երջանկություն է նաև այսքան հրաշալի ըկներներ ունենալը, նրանց սիրելը, օգնելը, նվիրվելը, որովհետև միայնակ մարդը երջանիկ չի կարող լինել:Ուրախությամբ է լցվում սիրտս ամեն անգամ, երբ ես ընկերներիս կողքին եմ և տեսնում եմ նրանց հաջողությունները: Եվ ցավում եմ, երբ տեսնում եմ անտարբերություն, նախանձ ու չարություն:
Երջանկություն է նաև գեղեցիկ երազանքներ ունենալը, սիրահարվելը, ապագայի հանդեպ հույսով լցվելը:
Ես ինձ երջանիկ եմ համարում նաև այն բանի համար, որ ապրում եմ իմ հայրենիքում և ամեն օր արթնանում եմ նրա խաղաղ ու կապույտ երկնքի տակ: Եվ իմ երազանքն է, որ խաղաղությունը, սերն ու երջանկությունը թևածեն մեր երկնակամարում։:
Երջանկությունը ոչինչ է, եթե այն չես կարող կիսել ոչ ոքի հետ …