Ամենասկզբում այցելեցինք Արենի գյուղ, եկեղեցի, որտեղ անցկացրեցինք առավոտյան ընդհանուր պարապմունք՝ այնտեղ հավաքված երեխաների և մեծահասակների հետ: Մտանք եկեղեցի, երգեցինք, շարժվեցինք առաջ:
Դե պետք էր նախաճաշել, գնացինք Արփա գետի ափ, գցեցինք մեր բերած ծածկոցը և նստեցինք, սկսեցինք հանել ուտելիքները, հյուրասիրել, հյուրասիրվել և ուտել:
Այնուհետև հավաքեցինք և ճանապարհը շարունակեցինք դեպի Եղեգնաձորի սբ. Սարգիս եկեղեցի:
Եղեգնաձորում նույնպես երգեցինք, լսեցինք փոքրերի երգչախմբին, լսեցինք տեր հայրին, մտանք եկեղեցի, ներսում լսեցինք երգչախմբի տնօրենի երգելը, երաժշտության ուսուցիչների հետ միասին երգեցինք եկեղեցական երգեր:
Կար մի աղջիկ՝ Քրիստինե անունով, ով այդ երգչախմբից էր և շատ գեղեցիկ էր երգում, նա միայնակ ելույթ ունեցավ:
Դրանից քիչ անց, առանց Տիարի, մի մեծ խմբով բարձրացանք եկեղեցուց մի փոքր վերև, այնտեղ ևս երգեցինք և իջանք քաղաքի կենտրոն, որպեսզի շարունակենք ճանապարհը դեպի Եղեգնաձորի երաժշտական դպրոց: Քայլեցինք Եղեգնաձորով:
Երաժշտական դպրոցի մոտ նույնպես պարեցինք, ես տեսա, թե ինչպես մի աղջիկ նվագում էր իմ սիրած գործիքներից մեկով՝ ֆլեյտայով:
Երաժշտական դպրոցից հետո մի խումբը մնաց, որպիեսզի գիշերի, իսկ մյուսը գնաց դեպի Նորավանք, Զանգակատուն: Ես այնտեղ երկու տարի առաջ եմ եղել: Այնտեղ մի փոս կար, որը չէի իջել, քանի որ այն ժամանակ փոքրիկ էի: Բայց այս անգամ իջա, այդ փոսը շատ փոքր էր, այնտեղ կային վառված մոմեր:
Քանի որ պետք էր շուտ վերադառնալ, մենք ընդամենը 30 րոպե ունեինք, այդ պատճառով շուտ նկարվեցինք և երգեցինք եկեղեցում: Նստեցինք և շարժվեցինք: Ճանապարհին ընկեր Աննան՝ մեր երգի ուսուցչուհին ասաց, որ այստեղ 50 մետրանոց միջնադարյան մատուռ կա՝ սուրբ ջրհորով: Այն մի բլրի վրա էր, ստիպված էինք բարձրանալ: Տեղը քիչ էր, քիչ-քիչ էինք մտնում: Ջուր խմեցինք, լցրեցինք ջուր և իջանք, այդ ջրից կար մի փոքր ներքև, բայց այդտեղ մարդիկ իրենց ոտքերն էին դնում:
Դե իսկ ամենավերջում գնացինք դեպի Պարույր Սևակի տուն-թանգարան: Այնտեղ նույնպես երգեցինք, տեսանք նրա շիրիմը, շիրիմի շուրջ երգեցինք և վերադարձանք: Մեր ավտոբուսի Գոռը, Պարույր Սևակի տուն- թանգարանի դիմացից գտել էր խխունջ, որը հետաքրքիր էր ուսումնասիրել: Վերջում ուրախ և լավ լիցքերով վերադարձա իմ սիրելի Երևան: