Արքայական աստագետը
Առակ Օշոյի ներկայացմամբ
Դա տեղի է ունեցել Հունաստանում: Մեծ աստղագետը՝ այդ ժամանակների ամենահայտնի աստղագետը, ընկավ ջրհորը, որովհետև գիշերը ուսումնասիրում էր աստղերը: Ճանապարհով քայլելիս ՝ նա մոռացել էր, որ կողքին ջրհոր է, և ընկավ նրա մեջ: Նրա ընկնելու ձայնը և ճիչը գրավեցին մի ծեր կնոջ, ով ապրում էր մոտակայքի մի խրճիթում, նա դուրս թռավ և օգնեց նրան դուրս գալ ջրհորից: Աստղագետը շատ երջանիկ էր և ասաց.
— Դու փրկեցիր իմ կյանքը: Դու գիտես՝ ո՞վ եմ ես: Ես արքայական աստղագետ եմ: Իմ աշխատավարձը շատ բարձր է, նույնիսկ թագավորներն են ամիսներով սպասում, որպեսզի խորհրդակցեն ինձ հետ: Սակայն քեզ համար, ես կկանխատեսեմ քո ապագան: Վաղն առավոտյան արի իմ տուն, և ես գումար չեմ վերցնի:
Ծեր կինը ծիծաղեց և ասաց.
— Լսի՛ր, մոռացիր այդ մասին: Դու չես տեսնում անգամ այն, թե ինչ է ոտքերիդ տակ: Ինչպե՞ս կարող ես գուշակել իմ ապագան:
1 комментарий