Տնային առաջադրանք մայրենիից 25/09/18

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք թեմաներից մեկով.

  1. «Իմ երազանքների երկիրը»
  2. «Հաղթական երկրի լուսաբացը»
  3. «Խենթերի ու երազողների երկիրը»:

Հաղթական երկրի լուսաբացը

Երկար պայքարից հետո ,

Կտոնենք մենք հաղթանակ,

Թշնամին է վերացել ,

Ապրես հզոր մեր բանակ:

Այդ օր լուսաբացը տարբերվեց ,

Հաղթական երկրինն էր այն,

Եվ կյանքը մեր փոխվեց,

Ընդմիշտ…Հավերժ…Հավիտյան…
. Բլոգումդ խոհերդ արտահայտի՛ր հետևյալ թեմայով.
Պե՞տք է պատժել սովորողին: Եթե պատժել, ապա իչպե՞ս: Դրա ազդեցությունը ինչպե՞ս կանդրադառնա սովորողի, ընկերների վրա:

Ամեն մի սովորողի գոնե մեկ անգամ պատժած կան :Բայց ինչպե՞ս:Մեկին ՝ ծեծելով,մյուսին բացատրելով ,մյուսի վրա գոռալով ,մյուսին սպառնալով ,բա թե գնահատականդ ցածր կդնեմ ,մյուսին դասարանից դուրս հանելով :Պատժում են ՝ դասը խանգարելու ,խոսալու,ուշանալու ,տնային առաջադրանքը չկատարելու,դիմացինի հետ վատ վարվելու և այլի համար :Սովորողի պատժել կարծում եմ պետք է բայց թեթև ,իսկ եթե նա արդեն անցնում է իր սահմանը արդեն պետք է խստանալ ,քանի որ նա արդեն օգտագործում է Ձեր բարիությունը:Բայց լինում է ,որ ուսուցիչը չի հասկանում իրավիճակը ,օրինակ՝ սովորողը օգնում է ընկերոջը ,բայց ուսուցիչի համար դա խոսակցություն էր ,և նրան պատժում է, կամ սովորողը տնային առաջադրանքը չի կատարել ասենք այն պատճառով ,որ արել է ուրիշ դասի տնային առաջադրանք,որը երկար ժամանակ նրանից խլեց ,ուսուցչի համար էլ կարևոր է հենց իր իսկ դասը ,բայց պետք է ,որ ուսուցիչն էլ հասկանա սովորողին …

Leave a comment