Այսօր կրթահամալիրի երաժշտության դասավանդողները հանդիպեցին կրթահամալիրում երաժշտության մենթոր ուսուցիչ, Մաեստրո Հարություն Թոփիկյանի հետ: Հանդիպումը անցավ շատ ջերմ և մտերմիկ մթնոլորտում: Պարոն Թոփիկյանի հետ քննարկեցինք դասարանական երգչախմբեր ստեղծելու, դրանց որակը բարձրացնելու, ճիշտ երգացանկ ընտրելու խնդիրների մասին: Մաեստրոն մեզ փոխանցեց իր աշխատանքային հաջողության գլխավոր բանաձևը, այն է՝ աշխատել սիրով և նվիրումով: