«Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նախագծով ծիսական տոնախմբություն
Մասնակիցներ՝ Քոլեջի 1- 2-րդ կուրսերի ուսանողներ
Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Մարիամ Մխիթարյան
Ժամանակացույց՝ 14.02.2022, ժամը՝ 12.00
Վայրը՝ Քոլեջի ներքին բակ
Ծրագրում՝
Տեառնընդառաջի ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր
Ընթացքը
Մասնակիցները «ցանկությունների ճյուղ» են բերում, յուրաքանչյուրը ժապավեն է կապում ճյուղից և ցանկություն գուշակում: Երգերի, պարերի կատարման ընթացքում վառվում է Տեառնընդառաջի կրակը: Ճյուղը երեք անգամ պտտում են կրակի շուրջ ը նետում կրակի մեջ:
Երբ կրակը հանդարտվում է, սկսում են թռչել վրայից: Խաղում են ավանդական խաղեր: