«Ուսումնական աշուն» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`
- ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Մեղրաձորի Թեժառույք վանական համալիր
- Կրթական ծրագրերի փոխանակում Մարմարիկ գյուղի միջնակարգ դպրոցում
- Աշնանային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին. կարդում ենք Սահյան, Կոմիտաս
- ստեղծագործական աշխատանք աշնանային անտառում
- նկարչական պլեներ
- «Գետը համայնքում» նախագծով աշխատանքներ Մարմարիկ գետի ափին
Թեժառույքը կամ Տրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով…
Հաղթահարվող բարձունքը՝ Թեժառույք կամ Տրդատավանք
Նախագծի իրականացման օրը՝ Հոկտեմբերի 20
Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ:
Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում, նոր ընկերների ձեռքբերում,:
Նախագծի ընթացքը
Մինչ բարձունքը հաղթահարելը սովորողները մայրենիի դասաժամին կարդում, բացատրում, անգիր են սովորում նշված հեղինակների աշնանային բանաստեղծությունները, աշնանային պատումներ, ընթերցումներ պատրաստում, ինչպես նաև ուսումնասիրում այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին, google map-ով գծում ճամփորդության երթուղին:
Մարմարիկ գյուղի միջնակարգ դպրոցում կրթական փոխանակումներ իրականացնելուց , «Գետը համայնքում» նախագիծը ներկայացնելուց հետո, հաղթահարում ենք Թեժառույքի բարձունքը, ուսումնասիրում տեղանքը, վանական համալիրը, աղբից մաքրում տարածքը, լուսանկարում, ապա բարձունքում գտնվող բացատում իրականացնում մյուս նախագծերը:
Մեկնում` Հյուսիսային դպրոցից, հոկտեմբերի 20-ին, ժամը 09:00
Վերադարձ՝ ժամը 16:30
Կանգառներ- Երևան- Հրազդան- Մարմարիկ գյուղի միջնակարգ դպրոց-Մարմարիկ գետ—Թեժառույք եկեղեցի
Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝
- տաք հագուստ
- հարմար կոշիկներ
- արևապաշտպան գլխարկ
- հարմար ուսապարկ
- սնունդ և ջուր
- ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- նկարչական պարագաներ
- աղբի տոպրակ և ձեռնոց
Սովորողների հետ նախապատրաստական աշխատանքներ`
Googlemaps ծրագրով սովորողների հետ գծել ենք մեր ճամփորդության երթուղին:
Կոմիտասյան օրեր`
Աշուն գիշեր (ստեղծագործական աշխատանքներ)
Սահյանական օրեր`
Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում բլոգում :