Հեռավորություն՝ 50,3կմ
Ժամանակ ՝ 1 ժամ 13 րոպե
Գետը բնակավայրում նախագծի շրջանակում էկո-հայրենագետների և ընթերցասերների ջոկատները, 3-րդ դասարանցիների /ընկեր Սաթենիկ և ընկերներ, մուտք 4-րդ դասարան/, հետ արշավում են դեպի Բջնի հետևյալ ուղղությամբ՝ Երևան — Նոր Հաճնի կամուրջ — Նոր Գեղի — Արգել — Քարաշամբ՝ Հրազդան և Քարաշամբ գետերի խառնարան — Արզական — Բջնի՝ հանքային աղբյուր:
Քայլարշավ՝ Բջնի Աստվածածին եկեղեցի — Բջնի ամրոց — սբ. Սարգիս
Էկո նախագիծ _ Հրազդան գետի ափամերձ շրջանի մաքրում հանքային ջրի հատվածում։
Գետը բնակավայրում նախագծի ստուգատեսային հարթակ՝
Հրազդան գետի աջ ափով՝ Նոր-Հաճնից մինչև Բջնի ընկած հատված՝ 28,2 կմ
- արևային գլխարկ
- հեռադիտակ, կողմնացույց
- ուսապարկ
- մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
- ջրաման
- օրապահիկ-բրդուճներ
Հաշվետու նյութեր-պատումներ՝
Հունիսի 4- ին նախատեսված նախագծով արշավեցինք դեպի Բջնի:
Նոր Հաճնի կամուրջից սկսած դեպի Բջնի մեզ ուղեկցում էր Հրազդան գետը՝ 28,2 կմ հատվածով: Մինչև Բջնի հասնել տարբեր հարթա-կանգատներից նայեցինք-ուսումնասիրեցինք Հրազդան գետն իր տարբեր երկրաբանական կառույցով հովիտներով՝ V-աձև, տաշտակաձև, աստիճանաձև ևայլն:
Բջնի հասնելուն պես Հրազդան գետի ափին նախաճաշելուց հետո սկսեցինք մեր քայլարշավ-վերելքը:
Ըստ մեր նախագծի քայլարշավը պետք է տևեր՝
Սուրբ Աստվածածին եկեղեցուց մինչև Բջնիի բերդի գագաթը՝ /15 րոպե/ և Սուրբ Սարգիս եկեղեցի /25 րոպե/, վայրէջք` 5-1Oրոպե — Սուրբ Սարգիս եկեղեցուց կարճ ճանապարհով իջնում ենք կենտրոնական փողոց: Ընդհանուր՝ 5O րոպեից մինչև 1 ժամ:
Սովորողները սկսեցինք հետևել ընթացքին…. շեղում եղավ միայն ամրոց բարձրանալուց՝ 18 րոպե:
Քայլարշավից հետո արշավախմբի հաջորդ կանգառը Հրազդան գետի մոտ, Բջնի գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնական հանքային աղբյուրն էր:
Թրջվեցինք, լողացինք, խաղացինք և վերադարձանք:
Եվ այսպես…
Կարծում եմ նպատակահարմար է 1-3-րդ դասարանցիներին բարձունքի հաղթահարման նախագծին զուգահեռ իրականացնել տարբեր հեռավորության քայլարշավները: Քայլարշավները նույնպես համարվում են կարողություն և արշավային հմտության ձևավորում: Այս արշավը համապատասխանում է այդ տարիքային խմբին:
Թվում է թե, Սբ.Աստվածածին եկեղեցուց դեպի Բջնի ամրոց փորքիկ վերելք է… բայց արի ու տես այլ դպրոցի ուսուցիչներ և մի խումբ սովորողներ՝ կլինեին 6-8-րդ դասարանցիներ, վերելքը կիսատ թողնելով վերդարձան ու զարմացած էին մեր արշավախմբի փոքրիների կամքի վրա:
Սբ. Աստվածածին-Բջնիամրոց- սբ.Սարգիս եկեղեցի քայլարշավը նպատակահարմար է իրականացնել մի ուղղությամբ և սբ. Սարգիս եկեղեցու մոտից կարճ ճանապարհով իջնել դեպի Բջնի գյուղ:
Հետաքրիր էր փոքրիկների մեկնաբանությունը ճանապարհին ընտանի կենդանիներ տեսնելուց… ամենազվարճալի դեպքը, երբ մի փոքրիկ բադիկին նմանեցրեց ճագարին:
Այս անգամ արաշավի ժամապահներն էին Մինասյան Արամը և Ղազարյան Լիլիթը: