Posted in Մաթեմատիկա

Մաթեմի ստուգատես

1.Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 8 է, միավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:

1)33384
2)33834
3)33834
4)84333
․Ո՞ր շարքի թվերն են դասավորված  աճման  կարգով:

1)456, 1345, 2341, 3451, 9832

2) 9832, 3451, 2341, 1345, 456

3) 9832, 1345, 456, 2341, 3451

4) 456, 1345, 9832, 2341, 3451

3. Որքանո՞վ կմեծանա եռանիշ  թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    3 թվանշանը:

1) 3

2) 30

3) 300

4) 3000

Clear selection

4․ 23201< 2*201 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն նշվածներից ո՞ր  թվանշանը  կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։

1) 1

2) 3

3) 2

4) 5


5․ Գտի՛ր  64  թվի 3/8 մասը:

1) 8

2) 11

3) 24

4) 5

Clear selection

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 2օր15 ժամը ժամերով։

1) 48

2) 36

3) 63

4) 15

Clear selection

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչով:

Captionless Image

1) 3/6

2) 6/3

3) 3/3

4) 1/3

Clear selection

8. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը փոքրացնենք   5 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը՝

1) Կմեծանա 5-ով

2)Կմեծանա 5 անգամ

3) Կփոքրանա 5 անգամ

4)Կփոքրանա 5-ով

Clear selection

9․ Գտի՛ր  3687  թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:

1) 7

2) 87

3) 687

4) 0

Clear selection

10․Հավասարակողմ եռանկյան կողմի երկարությունը  18դմ  է։ Որքա՞ն է այդ եռանկյան պարագիծը։ 

1) 36դմ

2) 324դմ

3) 54դմ

4) 6դմ

Clear selection

11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝  28, 35, 42, …
28, 35, 42, 49, 56, 63:

12․Հաշվի՛ր  2400- (2400:200+388) արտահայտության արժեքը։
2400 – (2400 : 200 + 388) = 2000

13. AC հատվածի երկարությունը 12մ է,  CB հատվածը՝ 26մ (տե՛ս նկարը): Գտի՛ր  AB հատվածի երկարությունը: 12 + 26 = 38 Պատ՝․ 38մ

Captionless Image

14. Տուփում կա 18 վարդագույն, 10 շականակագույն  և 7 սպիտակ  կոնֆետներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ կոնֆետ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը սպիտակ  է։
29

15. Քառակուսու  մակերեսը 9մ  քառակուսի է: Գտի՛ր քառակուսու կողմի  երկարությունը:

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու՛  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում:

16. Նարեկը կարդաց 300 էջանոց գրքի  2/3 մասը։ Քանի՞ էջ նրան մնաց կարդալու:
Լուծում
1․ 300 : 3 x 2 = 200
2․ 300 – 200 = 100
Պատ՝․ 100 էջ

17. Գայանեի տատիկը  60  տարեկան է, իսկ Գայանեն նրանից փոքր է 6  անգամ։ 7 տարի հետո Արամը   պապիկից   քանի՞ տարով փոքր կլինի:
Պատ՝․ 50 տարով

Posted in Մայրենի

Մայրենիի ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:


Կատուները

Ժամանակակից կատուների նախնիներն, ի տարբերություն շների նախապապերի, մանր կենդանիներ են որսացել։ Հենց դա է պատճառը, որ նրանք սովորաբար քիչ-քիչ են ուտում, բայց հաճախ: Կատուները որս են անում, անգամ երբ սոված չեն: Կատուներն ուտում են իրենց որսի ընդամենը 28 տոկոսը: Մնացած զոհերին նրանք կա՛մ թողնում են տեղում, կա՛մ էլ հպարտությամբ տանում են տիրոջ մոտ:

Նրանց  մեծ աչքերը ցածր լուսավորության պայմաններում որս անելու համար են: Սակայն աչքերի նման չափսն այլ տեսողական խնդիրներ է առաջացնում. սովորաբար փողոցային կատուները հեռատես են լինեում, իսկ տնայինները՝ կարճատես: Կարճատեսությունը թույլ չի տալիս կատուներին հստակ տեսնել մոտակայքում գտնվող մանր իրերը․ դրանք կատուները զգում են բեղիկների միջոցով:

Այս զարմանահրաշ կենդանիները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:

Յուրաքանչյուր կատու քթի վրա յուրահատուկ պատկեր ունի: Այն նույնքան եզակի է, որքան մարդու մատնահետքը:

Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։ Ստացվում է, որ այն 2 անգամ ավելի արագ է բաբախում, քան մարդու սիրտը:

Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում: Այո՛, այո՛,  օրինակ Ավստրիայում կատուն, որը հսկում է հացահատիկի պահեստը, կենսաթոշակի է արժանանում: Հարկ է նշել, որ դա ոչ թե դրամական պարգև է, այլ մթերային՝ միս, կաթ և այլն:

Կատուն տարեկան կարող է ավելի քան 100 ձագ ունենալ:

Կատուներն ու նավաստիները հին բարեկամներ են: Հարյուրամյակներ շարունակ ծովագնացները հոգացել են այն մասին, որ նավի վրա կատու լինի. նրանք վերացրել են առնետներին և հաջողություն են բերել նավաստիներին:

Առաջադրանքներ

Մաս 1-ին

1.Ե՞րբ են որս անում կատուները և ի՞նչ են անում իրենց որսը։
Կատուները որսում են գիշերը։ Նրանք ուտում են միայն 28 տոկոսը, իսկ մնացացը կա՛մ թողնում են տեղում, կա՛մ էլ հպարտությամբ տանում են տիրոջ մոտ:
1 միավոր

2. Մեկ րոպեում քանի անգամ է զարկում կատվի սիրտը։
Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։
0,5 միավոր

3. Տարեկան քանի՞  ձագ կարող է ունենալ կատուն։
Կատուն տարեկան կարող է ավելի քան 100 ձագ ունենալ:
0,5 միավոր

4. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված  է կատուների տեսողության մասին։
Նրանց  մեծ աչքերը ցածր լուսավորության պայմաններում որս անելու համար են: Սակայն աչքերի նման չափսն այլ տեսողական խնդիրներ է առաջացնում. սովորաբար փողոցային կատուները հեռատես են լինում, իսկ տնայինները՝ կարճատես: Կարճատեսությունը թույլ չի տալիս կատուներին հստակ տեսնել մոտակայքում գտնվող մանր իրերը․ դրանք կատուները զգում են բեղիկների միջոցով:
0,5 միավոր

5.Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Կատուները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:
  • Կատուները լավ չեն լսում։ ( սխալ )
  • Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։
  • Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում:
    1 միավոր

Մաս 2-րդ

1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կատուների մասին:
Որ նրանք շատ լավ են լսում և կարող են ունենալ 100 ձագ։
1 միավոր

2. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
մանր – խոշոր
սոված – կուշտ
ցածր – բարձր
բարեկամներ – չարակամ
0,75

3.Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: 
Գոյական – կատուներ, բարեկամներ    
1 միավոր                                      

9. Տրված բառերից առաջ առարկայի հատկանիշ ցույց տվող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառեր գրի՛ր։      

Սիրուն կատու

Մեծ երկիր

Փոքրիկ քիթ

Բարի սիրտ   
1 միավոր

10. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։
Քսանութ,
հարյուր ութսուն,
հարյուր տաս,
հարյուր քառասուն,
երկու,
հարյուր։
1 միավոր

Ընդհանուր – 8,25

Posted in Մայրենի

Թեստ մայիսի 31

Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն- իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  – Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փոր-ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  – Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  – Արմենի քույրը ըն-ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա-տն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  – Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  – Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  – Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  – Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  – Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը:

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

    3.Դո՛ւրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները

    4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

         ա/ պատմություն  –  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական –  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ
 

 5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/իրավիճակ – ածական

    բ/պատուհան – գոյական

    գ/որ – շաղկապ

    դ/բարի- ածական

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:

7. Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը նախադասություններով և  բայերը համապատասխանեցրու´ տեքստին.

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը


 9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                 խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                            անգետի հետ փլավ մի կեր

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

 13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:  Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:

14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

 15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:

Posted in Մայրենի

Թեստ մայիսի 28

Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

   2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ              
       բ/ շատ                     
       գ/կախարդական   

       դ/ մեծ                    

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ – բարդ

      գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ – ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ – ածական

      բ/ տխուր – գոյական

      գ/ գառնուկ – գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին․ դո՛ւրս գրիր նախադասությունները՝ բայերը գրառելով պահանջված ձևովվ։


8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
      ենթակա   ________________

      ստորոգյալ   ______________

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:
11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:

Posted in Մայրենի

Թեստ 7

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ

  1. Կարդա՛, բաց թողնված տառերը լրացրու, փակագծերում գրված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում: Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

2.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
գախտնիք, ջարթելով , համարձակ, վերջը

3.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող

4.Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր – անվտանգ
բ/ չարություն – բարիություն
գ/ թույլ – ուժեղ
դ/ տգեղ – գեղեցիկ

5.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր
բ/ անպատասխան- ածանցավոր
գ/ մուրճ- ածանցավոր
դ/ հաստափոր-բարդ

6.Տրված գոյականների /առարկա ցույց տվող բառերի/ դիմաց գրի՛ր դրանց հոգնակին, օրինակ՝ քար-քարեր, սեղան-սեղաններ

ա/ ծաղիկ – ծաղիկներ
բ/ իշխան -իշխաններ
գ/ քամի – քամներ
դ/ փուշ – փշեր

7.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

Պատմողական-Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր։

8.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

9.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/ որ քամի էր:
դ/ որ ինքնաթիռները թռչում են:

10.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:
 Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

11.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:
Որ երբ մարթիկ ուզենան քաղեն իրանց մատերը վնասեն ու չկարանան քաղեն։

12.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:
Որովհետև նրա մեջ մնացել է ծաղիկի ատիկ։

Posted in Անգլերեն

Անծանոթ բառեր

idea-միտք, գաղափար

mice-մկներ

kitchen-խոհանոց

under-տակը

to get-ստանալ, ձեռք բերել

food-մթերք

can-could-կարողանալ

think-thought- մտածել

quick-արագ

catch-բռնել

buy-գնել

Տեքստից դուրս բերեք ածականները, անցյալով գրված բայերը։
Ածական – Old, big, little, bed, good, busy, quicker
Բայ – Lived, was, could, thought, hed, said, liked, went, bought

Հետևյալ նախադասությունները դարձրեք հարցական և ժխտական։

He is busy watching TV.
Is he busy watching TV?
He is not busy watching TV.

He runs quicker than you.
Does he run quicker than you?
He doesn’t run quicker than you.

All the mice thought and thought.
Did the mice think and think? The mice didn’t think and think.

They liked the idea. Did they like the idea? They didn’t like the idea.