1.Նախադասությունները լրացրո՛ւ` կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով:
Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր«Ինչ հին վայր է»: Քաղցն անհամբեր էր դարձել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր «Ոնց եմ հգնել, երբ կավարտվի այս անտանելի աշխատանքը»: Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. Նա գրեց «Կհանդիպենք հաջորդ էպիզոտում»: Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «Զգուշացեք, այստեղ կան գազագած շներ»: Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «Հետաքրքիր է ինչն է այս վեճի պատճառը»: Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «Ինչ հիասքանչ օր է այսսօր»: Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «Երբ է իմ հերթը գալու»: Գրքում մի նախադասություն էր ընդգծված «Նա նույնիս չէր էլ կարող պատկերացնել թէ ինչ էր իրեն սպասվում»:
2. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր: ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ, բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո: «Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի
ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»: «Նավապետը մեղավոր է ճանաչվում, գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»: «Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:
3. Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:
- Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է:
- Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:
- Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է:
- Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջեւ:
- Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի եւ տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում:
- Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:
4. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր: Օրինակ`
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում : — Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:
—Ես միշտ ուզւոմ էի իմանալ թե ինչու են փայլում աստղերը։-ասաց Փոքրիկ իշխանը։
Թագավորն ասաց, որ իրեն բոլոր աստղերն են ենթարկվում:
—Ինձ ենթարկվում են բոլոր աստղերը-ասաց թագավորը։
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:
—Ես կարող եմ գնել նոր հայտնաբերած աստղ-պատմեց ճանապարհորդը։
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:
—Ես կարող եմ գնել նոր հայտնաբերած աստղ-պնդեց գործարարը։
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
—Կա՞ արդյոք նորահայտ մոլորակի վրա օվկիանոս-հարցրեց աշխարհագետը։
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:
Ես տեսա, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում։-նախատեց գայլը- Ինչ հարայրհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ես լինեի։-ասաց գայլը